ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն ընտրել է նախագահի տեղակալին

Սեպտեմբերի 8-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է դրա նախագահի տեղակալի ընտրության հարցը։

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, որին քվոտայով հասնում էր այդ պաշտոնը, առաջադրել է իր պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի թեկնածությունը։

Վերջինիս կենսագրությունը ներկայացրել է ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ղահրամանյանի թեկնածությանը միաձայն աջակցել են հանձնաժողովի բոլոր անդամները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *