Կոստանյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ ռազմավարական հռչակագրից բխող ծրագրերի ընթացքը

Սեպտեմբերի 7-ին արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակությամբ:

Վահան Կոստանյանը շնորհավորել է դեսպան Էսկյուդիեին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն։ Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հետագա ամրապնդման և ռազմավարական գործընկերության խորացման գործում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ՝ անդրադառնալով Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագրով նախանշված ուղղություններով համագործակցության առաջմղմանն ու նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը։

Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են նաև առևտրատնտեսական և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության կարևորությունը՝ որպես երկկողմ օրակարգի առանցքային ուղղություններ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *