Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կազմել է 363.64 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.26 դրամ (նվազել է 0.50 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.19 դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 361–362 դրամով, վաճառվում է 364-366.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 416-421 դրամով, վաճառվում է 423.5–430 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.98–4.07 դրամով, վաճառվում է 4.20–4.36 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 362 դրամով, վաճառվում՝ 364.5 դրամով:

Եվրոն գնվում է 419 դրամով, վաճառվում է 422.5 դրամով:

Ռուբլին գնվում է 4.02 դրամով, վաճառվում է 4.12 դրամով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *