Գերմանիայի կանցլերները, նախագահները և բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր տարիներին օգտվել են նախկին կառավարական Airbus A340-300 «Թեոդոր Հոյս» ինքնաթիռից, որը վաճառքի է հանվել ԱՄՆ-ում, գրդում է Welt-ը։
Գերմանիային գրեթե երկու տասնամյակ ծառայած ինքնաթիռն այժմ գնորդներին առաջարկում է ամերիկյան Jetcraft ավիադիլերը։
Օդանավի ներսում պահպանվել է շքեղ հարդարանքը՝ կաշվե բազկաթոռներ, մուգ փայտե պանելներ, նիստերի դահլիճ, առանձին հյուրասենյակ և ընդարձակ սանհանգույց՝ ցնցուղով։ Ինքնաթիռի առջևի հատվածում տեղակայված է այսպես կոչված Executive Suite-ը՝ յոթ բազկաթոռով, 12 հոգու համար նախատեսված նիտերի դահլիճով, կապի կենտրոնով և ութ նստատեղ ունեցող lounge-գոտիով։
Վաճառողի տվյալներով՝ ինքնաթիռն ի վիճակի է տեղափոխել մինչև 145 ուղևոր. 24 տեղը վերաբերում է բիզնես-դասին, ևս 94-ը՝ էկոնոմ դասին, իսկ մնացածը նախատեսված են հատուկ գոտիների և անձնակազմի համար։ Թռիչքի հեռահարությունը գերազանցում է 13 հազար կմ-ը։

Airbus-ը կառուցվել է 2000 թվականին։ Գերմանիայի կառավարությունն այն ձեռք էր բերել Lufthansa-ից՝ նույնատիպ «Կոնրադ Ադենաուեր» ինքնաթիռի հետ միասին, որից հետո երկու խոշո օդանավերն էլ վերասարքավորվել էին երկրի ղեկավարության փոխադրման համար։ 2011 թվականին «Թեոդոր Հոյս»-ը հատուկ VVIP կոնֆիգուրացիա է ստացել՝ հեռավոր միջազգային թռիչքների համար։
16+02 համարով ինքնաթիռից, մասնավորապես, օգտվել է կանցլեր Անգելա Մերկելը արտասահմանյան ուղևորությունների ժամանակ։ Նրա հաշվին կա ավելի քան 50,7 հազար թռիչքային ժամ և 8768 վայրէջք։
Սակայն ժամանակի ընթացքում կառավարական A340 ավիապարկը ձեռք էր բերել խնդրահարույց համբավ՝ բազմաթիվ տեխնիկական անսարքությունների պատճառով։ Արդյունքում Բունդեսվերը ձեռք բերեց երեք նոր Airbus A350, որոնք փոխարինեցին հին կառավարական ինքնաթիռներին։
«Թեոդոր Հոյս»-ը գերմանական իշխանությունները վաճառել էին 2023 թվականի սեպտեմբերին և ուղարկել ԱՄՆ։ Ի տարբերություն իր «Կոնրադ Ադենաուեր» գործընկերոջ, որին հետագայում օգտագործեցին որպես պահեստամասերի աղբյուր, այդ ինքնաթիռը պահպանվել է ամբողջությամբ։
Այժմ գերմանական քաղաքական ղեկավարության նախկին ինքնաթիռը կանգնած է ԱՄՆ-ում և սպասում է նոր սեփականատիրոջը։ Jetcraft-ը ինքնաթիռի գինը չի հրապարակում։