Եվրոպական երկրները նախատեսում են Patriot-ի նոր հրթիռներ ձեռք բերել Ուկրաինայի համար․ Bloomberg

Եվրոպական երկրները նախատեսում են մինչև ձմեռ Ուկրաինայի համար ամերիկյան Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռներ ձեռք բերել․ այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ երկրներն ավարտում են ՆԱՏՕ-ի PURL (Prioritized Ukraine Requirements List) մեխանիզմին կատարվող ներդրումների օգտագործման ծրագիրը՝ հակահրթիռների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար, որոնք Կիև պետք է հասցվեն մինչև ձմռան սկսվելը։ Անվտանգության նկատառումներով աղբյուրները չեն հայտնել հրթիռների ճշգրիտ թիվը։

Ծրագիրը նախատեսվում է քննարկել երեքշաբթի օրը Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի նիստում՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Ակնկալվում է, որ ներդրում կկատարեն նաև Հունաստանը, Գերմանիան և Չեխիան, իսկ Մեծ Բրիտանիան արդեն հայտարարել է PURL ծրագրին 100 միլիոն ֆունտ ստերլինգի նոր ներդրման մասին, որի մի մասը կուղղվի Patriot համակարգերի համար նախատեսված հրթիռների ձեռքբերմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *