Թուրքիան ու ԱՄՆ-ն մտադիր են առևտրի ծավալը հասցնել 100 մլրդ դոլարի

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը մասնակցել է «Թուրքիայի առևտրի և արդյունաբերության պալատների միության» (TOBB) և ԱՄՆ առևտրային պալատների միջև կլոր սեղան քննարկմանը։

Նա նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև խորը արմատներ ունեցող ռազմավարական գործընկերությունն ու դաշինքը ամուր հիմք է ստեղծում տնտեսական համագործակցության համար։

Նա նաև հավելել է, որ փոխադարձ վստահության վրա հիմնված այս կառուցվածքը թույլ է տալիս խորացնել ներդրումային և առևտրային հարաբերությունները և աջակցում է երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության երկարաժամկետ և կայուն զարգացմանը։

Յըլմազը նշել է, որ Թուրքիա-ԱՄՆ առևտրի ծավալը անցյալ տարի մոտեցել է 39 մլրդ դոլարի և կողմերը մտադրված են այն հասցնել 100 մլրդ դոլարի։ Անդրադառնալով աշխարհաքաղաքական իրավիճակին՝ Յըլմազը նշել է, որ պատերազմից (խմբ. ԱՄՆ-Իսրայել ըննդեմ Իրանի) հետո սպասվում է նոր տարածաշրջանային միջավայր և նոր պայմաններ ու հավելել է, որ կգործի նոր դինամիկա։

Ըստ նրա՝ այս միջավայրում Թուրքիան պահպանում է իր կայունությունը, իր կարգավիճակը՝ որպես անվտանգ ապաստան։

Աղբյուր՝ Ermenihaber

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *