Ծառայությունների ծավալի աճ, արտահանման անկում, գնաճ․ հուլիսը` թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Ամռան ամիսները կարևոր նշանակություն ունեն ՀՀ գյուղատնտեսական ապրանքների արտահանման տեսանկյունից։ Սակայն, առկա տարաձայնությունները ԵԱՏՄ ներսում իրապես խոչընդոտներ են ստեղծել։ Բացի այդ՝ իրավիճակը շարունակում է լարված մնալ նաև Հայաստանի հարավային սահմաններում։ 

Դիտարկենք` այս պայմաններում ՀՀ տնտեսությունն ինչ ցուցանիշներ է գրանցել. 

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2026թ․ հուլիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏ 270,576 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏ 87,023 մլն:

2026թ․ հուլիսին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է ֏ 614,038 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏415,639 մլն արդյունքները:

2026թ․ հուլիսին ՀՀ-ում արտադրվել է 914 մլն կՎտ./ժ  էլեկտրաէներգիա:

Միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի հուլիսին կազմել է ֏ 320,763: Իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում կազմել են համապատասխանաբար $594 մլն և $1,293 մլն:


«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում


Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2026թ․ հուլիսին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2025թ․ հուլիսին և 2026թ․ հունիսին արձանագրված արդյունքների համապատասխան  մակարդակների հետ.

Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2026թ․ հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ կազմել է 6․5%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 4․6%։

Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճը 2026թ․ հուլիսին 2025թ․ հուլիսի համեմատ կազմել է 3․1%, իսկ հունիսի համեմատ՝ 5․5%:

2026թ․ հուլիսին 2025թ․ նույն ամսվա համեմատ առևտրաշրջանառության ծավալների անկում է դիտվել՝ 0․1%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է աճ՝ 7%-ով։

Ծառայությունների ծավալի աճը նախորդ տարվա հուլիսի համեմատ կազմել է 17%, իսկ ընթացիկ տարվա հունիսի համեմատ՝  2․8%։

2026թ․ հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 4․5%, իսկ նախորդ ամսվա համեմատ` 1․4%։

2026թ․ հուլիսին 2025թ․ հուլիսի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է  5․3%-ով, իսկ 2026թ․ հունիսի համեմատ՝ 3․9%-ով։


Բիբլոս Բանկ Արմենիան՝ «Թումոն Արցախի պատանիների համար» ծրագրի կողքին


Արտահանման ծավալները 2026թ․ հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ նվազել են 15․7%-ով, իսկ ներմուծման ծավալներն աճել են 21․5%-ով։

Մյուս կողմից, 2026թ․ հուլիսին նախորդ ամսվա համեմատ արտահանման ծավալներն աճել են 5․3%-ով, իսկ ներմուծման ծավալները՝ 11․1%-ով։

  • Ամփոփելով 2026թ․ հուլիսին արձանագրված արդյունքները` նշենք, որ բավականին մտահոգիչ է   առևտրաշրջանառության և արտահանման ծավալներում արձանագրված անկումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *