Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»

Թավշյա հեղափոխություն կոչված կատեգորիան մոտենում է դեգրադացման վերջին ստադիային։

Նիկոլ Փաշինյանը, ով իբրև թե հանդիսանում է ընտրակաշառք բաժանողների, ապօրինի հարստացողների (թալանչիների), այլ քրեական հանցանքներ գործած պաշտոնյաների թշնամին է, արդեն նրանց հետ սեղան է նստում, քեֆ անում։

Նախօրեին «ազնիվների» իշխանական գրեթե ողջ կազմը նշել է Ալեն Սիմոնյանի հերթական հարսանիքը, և նրանց բոլորովին չի հուզել, որ զուգահեռ կամ նույն սեղանի շուրջ նստած են բազմաթիվ բաց քրեական գործերով մեղադրվող Առուշ Առուշանյանը և Մանվել Փարամազյանը։

Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում և նման այլ ծանրագույն հոդվածներով մեղադրվող անձինք վաղուց արդեն ՔՊ֊ականների բարեկամներն են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *