Նա հիշեցրել է, որ հյուսիս-արևմուտքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ վերջին 2 օրը հանրապետության տարածքում ջերմաստիճանը զգալի նվազել է: Այսօրվա դրությամբ օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 4-6 աստիճանով:
«Սեպտեմբերի 10-ից սկսած մեր երկիր հարավի արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքներ կներթափանցեն, որոնք իրենց հետ կբերեն օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում: Սեպտեմբերի 10-14-ը հանրապետության ողջ տարածքում և՛ գիշերը, և՛ ցերեկը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով»,- հայտնել է Սուրենյանը:
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 13-ին և 14-ին հանրապետության ամենատաք հատվածներում՝ Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում, Երևանում ցերեկը կլինի +32-34 աստիճան տաքություն:
Առաջիկա 5 օրը հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ կդիտվի: