Նոր Խարբերդի մանկատան դայակը ձերբակալվել է

Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է, հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Ոստիկաններն օպերատիվ տեղեկություն են ստացել դեպքի մասին և, համագործակցելով մանկատան ղեկավարության հետ, բացահայտել են այն, հայտնաբերել նշված անձին, ձերբակալել և ներկայացրել քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, այս պահին անձը գտնվում է տնային կալանքի տակ»,– տեղեկացրեծ է նա։

Դեպքի մասին օպերատիվ տեղեկությունը ստացվել է օգոստոսի 13–ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մանակատան դայակը ազատվել է աշխատանքից։

Աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանըը նշել էր, որ երեխայի առողջական վիճակը լավ է, երեխան շարունակում է խնամք ստանալ մասնագիտացված մանկատանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *