Հուլիսի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 13 մլրդ 900 մլն դրամ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ 2026 թվականի առաջին կիսամյակի բյուջեի կատարողականի նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ:
«Դեռևս մենք ունենք երկարաժամկետ պարտատոմսերի մասով բարձր տոկոսային շուկա: Պարտքի կառավարման տեսանկյունից մենք կենտրոնացել ենք միջնաժամկետ պարտքի թողարկման վրա, որպեսզի նաև կառավարենք այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են պարտքի սպասարկման ուղղությամբ: Նաև դա է պատճառը, որ մենք ունենք թե՛ պորտֆելի տոկոսադրույքների նվազում, թե՛ թողարկված պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումների էական նվազում», – նշեց նախարարը:
Նախարարի խոսքով՝ դրամային պարտքի կշիռն ավելացել է 1 տոկոսային կետով, իսկ սեփականատերերի կառուցվածքում մեծացել է ոչ ռեզիդենտների կշիռը: