Հունգարիան որոշել է երկրից արտաքսել Ռուսաստանի դեսպանատան 10 աշխատակցի։ Այդ մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ և արտգործնախարար Անիտա Օրբանը՝ նշելով, որ որոշման մասին արդեն տեղեկացվել է Բուդապեշտում Ռուսաստանի դեսպան Եվգենի Ստանիսլավովը։
Օրբանի խոսքով՝ ռուս դիվանագետները Հունգարիայում իրականացրել են դիվանագետի կարգավիճակի և Վիեննայի կոնվենցիայի հետ անհամատեղելի գործունեություն, ինչի պատճառով նրանց պահանջվել է լքել երկիրը։
Միաժամանակ, Հունգարիայի ԱԳ նախարարը նշել է, որ որոշումը չի նշանակում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում։ Բուդապեշտը մտադիր է շարունակել անհրաժեշտ երկխոսությունը՝ փոխադարձ հարգանքի և սահմանված կանոնների պահպանման հիման վրա։