Էյֆելյան աշտարակը փակվել է աշխատակիցների բողոքի պատճառով


Աշխարհ


Փարիզի Էյֆելյան աշտարակը երկուշաբթի փակվել է աշխատակիցների գործադուլի պատճառով։ Նրանք բողոքում են այն բանից հետո, երբ հնդկական կրոնական խմբի այցի ժամանակ կին աշխատակիցներին խնդրել են հեռանալ իրենց աշխատավայրերից։

Շուրջ 100 հոգուց բաղկացած պատվիրակությունը շաբաթ օրն այցելել է աշտարակ։ Աշխատակիցների արհմիության ներկայացուցիչ Դայան Դավուանի խոսքով՝ կանանց խնդրել են հեռանալ, որպեսզի նրանց փոխարեն տղամարդիկ աշխատեն։

Էյֆելյան աշտարակը շահագործող SETE ընկերությունը հաստատել է, որ պատվիրակությունը խնդրել էր այցը կազմակերպել այնպես, որ «կանանց հետ շփումները սահմանափակվեն»։ Ընկերությունը նշել է, որ նման պայմանները չպետք է ընդունվեին, քանի որ դրանք չեն համապատասխանում իր արժեքներին և կանանց ու տղամարդկանց հավասարության սկզբունքին։

Փարիզի քաղաքապետարանը հայտարարել է, որ միջադեպի հանգամանքները հետաքննվելու են։ BAPS կազմակերպությունը ներողություն է խնդրել պատճառված անհարմարության համար՝ նշելով, որ այցը նախապես համաձայնեցվել էր Էյֆելյան աշտարակի աշխատակիցների հետ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *