Սարքը ներկառուցված տեսախցիկի միջոցով հետևում է ատամների մաքրմանը։ Արհեստական բանականությունը հայտնաբերում է ատամների միջև եղած կեղտոտ հատվածները և դրանց ուղղությամբ ավտոմատ արձակում է բերանի խոռոչի ողողման հեղուկի ճշգրիտ չափաքանակը՝ օգնելով հեռացնել ատամնափառը և սննդի մնացորդները։
Խոզանակի տեսախցիկը վայրկյանում 28 պատկեր է ֆիքսում, իսկ համակարգը դրանք վերլուծում է՝ ատամների միջև եղած տարածությունները հայտնաբերելու համար։
Dyson-ի տվյալներով՝ սարքի ստեղծումը տևել է վեց տարի։ Արհեստական բանականության համակարգը մարզվել է 470 հազար ատամնաբուժական պատկերների հիման վրա։
Այսպիսով, ատամները մաքրելն այլևս պարզապես խոզանակի և ատամի մածուկի գործը չէ․ Dyson-ը այդ գործընթացին ևս արհեստական բանականություն է ավելացրել։