Եվրոպական Stellantis ավտոհոլդինգի կազմի մեջ մտնող ամերիկյան Chrysler ընկերությունը ԱՄՆ-ում հետ է կանչում Jeep մակնիշի շուրջ 202 հազար ավտոմեքենա։
Պատճառը ծրագրային ապահովման խափանումն է, որի հետևանքով ճնշման վերահսկման համակարգը կարող է չֆիքսել դրա նվազումը դողերում և չմիացնել համապատասխան ազդանշանը, ինչն էլ մեծացնում է վթարի առաջացման ռիսկը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA):
Հետկանչը վերաբերում է Grand Cherokee, Grand Cherokee 4XE, Grand Wagoneer և Grand Wagoneer L PHEV որոշ մոդելներին։
Խնդիրը վերացնելու համար ավտոսրահներն անվճար կթարմացնեն ավտոմեքենաների ծրագրային ապահովումը։