Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել կասեցնելու անհատ ձեռնարկատեր Լևոն Չոբանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Սիլիկյան թաղամաս, Խորեն Պալյան փողոց 21/1), քանի որ, համաձայն ստուգման արդյունքների, այն չի համապատասխանել իրավական ակտերով սահմանված սանիտարա հիգիենիկ նորմերին:

Մասնավորապես՝

– սննդի կառույցի առաստաղների մի մասը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

– պատերը եղել են վնասված, չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում,

– սննդի կառույցի սանհանգույցի դուռը բացվել է սննդամթերքի մշակման սենյակի մեջ։

Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *