Իսրայելի հաջորդ հիմնական խնդիրը Իրանի ռեժիմի տապալումն է․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է Իսրայելի, Լիբանանի և Սիրիայի սահմանների մերձակայքում գտնվող Հերմոն լեռան գագաթ։

Ռոշ հա-Շանա հրեական տոնին ընդառաջ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վերահսկում է Հերմոն լեռից մինչև Յարմուք գետ, ինչպես նաև Միջերկրական ծով ձգվող տարածքը՝ դա անվանելով «աննախադեպ և ամբողջական վերահսկողություն»։

Նրա խոսքով՝ Իսրայելի հաջորդ հիմնական խնդիրն Իրանի ռեժիմի տապալումն է։

Նեթանյահուն հայտարարել է, որ այդ նպատակին հասնելուն մոտ է և Իսրայելը վճռական է այն իրականացնելու հարցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *