Սեպտեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 37-ամյա Արմեն Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 60-ամյա Մամիկոն Ք․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մամիկոն Ք․-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Էդմոն Ի․-ն դիմել են հիվանդանոց՝ բուժօգնության։
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։