Բյուրեղավանի բնակիչները շարունակում են բուժօգնության դիմել թունավորման բռնկման ֆոնին. Արմեն Վարդումյանը Sputnik Արմենիա-ին տեղեկացրել է, որ ախտանշանները նույնն են՝ փորլուծություն, սրտխառնոց, փսխում։
Ընդ որում, Ջրային կոմիտեի ղեկավար Արամազդ Ղալամքարյանը պնդում է, որ Բյուրեղավանի կենտրոնացված ջրամատակարարման համակարգից վերցված ջրի նմուշներում շեղումներ չեն հայտնաբերվել: Հանրային հեռուստաընկերության եթերում նա հայտարարել է, որ ստուգված բոլոր հասցեներում ջրի մեջ քլորի պարունակությունը եղել է սահմանված նորմերի սահմաններում: