Թրամփը խոստովանել է, որ քաղաքական կարիերայի համար հաղթահարել է ձեռքսեղմումներից ունեցած հակակրանքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ քաղաքական կարիերայի համար իրեն ստիպված է եղել հաղթահարել ձեռքսեղմումներից ունեցած հակակրանքը և իրեն ստիպել սեղմել ընտրողների ձեռքերը։

«Ես այն մարդկանցից եմ, ովքեր պարզապես չեն կարողանում տանել ձեռքսեղմումները։ Առաջ ես դա պարզապես ատում էի։ Ես ստիպված էի վարժվել դրան, երբ դարձա քաղաքական գործիչ, և կարծում եմ՝ դրանում իր տրամաբանությունը կար։ Բայց հիմա, գիտեք, փորձիր քաղաքական գործիչ լինել և ինչ-որ մեկի ձեռքը չսեղմել։ Ինչպիսի՞ն դա կլինի» – հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Տեխասում Հանրապետական կուսակցության նախընտրական համագումարում։

Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը նաև խոստովանել է, որ շատ է գնահատում մաքրությունը և երբեք չի բաժանվում հիգիենայի միջոցներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *