Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում


Հարեվաններ


Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ պաշտոնյաները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում, փոխգործակցության զարգացումը Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայի շուրջ իրադրությունը: 

Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, թուրքական կողմից՝ Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի հարցերով գլխավոր վարչության պետ Մեհմեթ Սամսարը: 

Կողմերն անթույլատրելի են համարել այնպիսի արտաքին նախաձեռնությունների ներդրումը, որոնք նոր բաժանարար գծեր կստեղծեն Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում։ Այս համատեքստում կողմերը շեշտել են, որ շահագրգռված են «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի աշխատանքը շարունակելու հարցում՝ համարելով այն կայունության և անվտանգության ամրապնդման հեռանկարային մեխանիզմ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *