«Իրանը խաղաղության հասնելու համար պետք է հասնի հակամարտության փաթեթային լուծման»․ Արա Պողոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իրանը խաղաղության հասնելու համար պետք է հասնի հակամարտության փաթեթային լուծման»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսուքյան գրառումը. «Անչափ ուրախ եմ, որ խաղաղության հասնելու հույս կա, բայց.
     Հաշվի պետք է առնել այն հանգամանքը, որ Թրամփը սիրում է «բլեֆային քաղաքականություն» և երբեք միանշանակորեն չի կարելի վերաբերվել Թրամփի հայտարարություններին:
     Մյուս կողմից` Իրանը խաղաղության հասնելու և իր վրա չհարձակման երաշխիք ունենալու համար պետք է հասնի մերձավորաևելյան հիմնական հակամարտության փաթեթային լուծման`
     1. Պաղեստինի և Գազայի հարցի լուծում,
     2. Լիբանանի և Հեզբոլլահի խնդրի լուծում,
     3. Իրանի խաղաղ միջուկային ծրագրի երաշխավորում և իհարկե`
     4. առաջնային և երկրորդային պատժամիջոցների չեղարկում:
     Այս խնդիրներից թեկուզ մեկի լուծման հետաձգումը միշտ նոր հակամարտության պատճառ կարող է դառնալ, հաշվի առնելով, որ Իսրայելը դեռևս շարունակելու է մնալ կոնֆլիկտածին պետություն»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *