Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Բարձրաշենի դպրոցի շինարարության հրապարակ


Բիզնես


Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի չնախատեսված այցերը շինարարական հրապարակներ շարունակվում են։ Այս անգամ նա ուսումնասիրել է Արարատի մարզի Բարձրաշենի միջնակարգ դպրոցի կառուցման ծրագրի ընթացքը։

Շրջայցին մասնակցել են նաև կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը, քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, պատասխանատու ստորաբաժանման մասնագետներն ու կապալառուի ներկայացուցիչները։

Դպրոցի 4 մասնաշենքերն արդեն կառուցված են, ընթանում են երեսապատման և ներքին հարդարման աշխատանքները։

Կոմիտեի նախագահը կապալառուի հետ քննարկել է աշխատանքների ծավալի, տեմպի վերաբերյալ հարցեր և հանձնարարել բոլոր ջանքերը կենտրոնացնել՝ շինարարությունը ժամանակին ավարտելու համար։

Բարձրաշենի նոր կառուցվող դպրոցը նախատեսված է 288 աշակերտի համար և ներառելու է նաև նախակրթարան։ Ունենալու է առանձին կաթսայատուն, մարզադաշտ, մարզահրապարակ և մարզադահլիճ։





Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *