Վարշավայի մերձակայքում ուղևորատար գնացքը բախվել է բետոնախառնիչին և դուրս եկել ռելսերից

Լեհաստանում ուղևորատար գնացքը բախվել է բետոնախառնիչին և դուրս եկել ռելսերից։ Այս մասին հայտնում է 360.ru-ն։

Լրագրողները պարզել են, որ արտակարգ պատահարը տեղի է ունեցել Մազովեցկի վոյևոդության երկաթգծի անցումում։ Լյուբլին-Շեցին երթուղով ընթացող գնացքը բախվել է բեռնատարին և շրջվել։

«Մի քանի տասնյակ մարդ է տուժել, նրանցից չորսը գտնվում են ծանր վիճակում», — ասվում է հրապարակման մեջ։

Նյութում՝ լեհական ԶԼՄ-ներին հղումով, ընդգծվում է, որ մեկ մարդ ստացել է մահացու վնասվածքներ։ Բացի այդ, տուժել է բետոնախառնիչի վարորդը, որին ուղղաթիռով տեղափոխել են բժշկական հաստատություն։

Այժմ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։ Նրանք պետք է պարզեն պատահարի հանգամանքները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *