Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է. Հաջիև


Հարեվաններ


Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

«Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան։ Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է։ Մենք սովորում ենք խաղաղ ապրել և շարժվում ենք այդ ուղղությամբ»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են շարունակել խաղաղության օրակարգի առաջմղումը և սկսել երկկողմ համագործակցություն՝ երկու երկրների միջև վստահության ամրապնդման նպատակով։

Հաջիևը նաև նշել է, որ քննարկվել է առևտրային հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի միջև տրանսպորտային կապերի ընդլայնումը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *