Հարձակման են ենթարկվել նավթավերամշակման գործարանը և Ozon-ի լոգիստիկ կենտրոնը


Հարեվաններ


Ռուսաստանի Սարատով քաղաքում անօդաչու սարքերի հարձակման են ենթարկվել նավթավերամշակման գործարանը և Ozon-ի լոգիստիկ կենտրոնը։ Ozon-ը հայտնել է, որ հարձակման հետևանքով օբյեկտում հրդեհ է բռնկվել, աշխատակիցները տարհանվել են, իսկ նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է Սարատովում և մարզում նոր պատվերների ընդունումն ու առաքումը։ Մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը նույնպես հայտնել է քաղաքացիական ենթակառուցվածքների վնասման մասին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *