Լուսային շոուների ու համերգների աղմուկի տակ հիշենք` 4 տարի առաջ այս օրը «Եռաբլուրում» քաշքշելով բերման էին ենթարկում պատերազմի զոհերի ծնողներին. Մարիա

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է .

«Լուսային շոուների ու համերգների աղմուկի տակ հիշենք, որ չորս տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Անկախության տոնին, «Եռաբլուրում» քաշքշելով ու բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեցին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին, որ Փաշինյանի ու նրա թիմակիցների համար ճանապարհ բացեն, որոնք պիտի հարգանքի տուրք մատուցեին նրանց որդիների՝ հայրենիքի համար զոհվածների հիշատակին։ Շնորհավոր Անկախության տոնը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *