Առաջնորդվելով երեխաների լավագույն շահերի պաշտպանության սկզբունքով՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության կողմից, STEAM Works Studio-ի և Փրինսթոնի համալսարանի հետ համագործակցությամբ, իրականացվեց Երևանի քաղաքապետին կից առաջին միջազգային STEAM ճամբարը, որը երեխաների համար դարձավ ոգեշնչող փորձառությունների, նոր հմտությունների և նոր հնարավորությունների բացահայտման հարթակ։
Երեխաների ներուժը բացահայտվում է անվտանգ, ապահով, աջակցող և ստեղծագործական միջավայրում, որտեղ նրանք հնարավորություն ունեն սովորելու, փորձելու և նոր հորիզոններ բացահայտելու: