Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը ներկայացրել է առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում Լոռու մարզում քաղաքացիներին մատուցված ծառայությունների և իրականացված հետազոտությունների հիմնական ցուցանիշները։
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման պահից ի վեր Լոռու մարզում արձանագրվել են հետևյալ տվյալները․
334 677 քաղաքացի Լոռու մարզում օգտվել է առողջապահական ծառայություններից։
11 335 քաղաքացի օգտվել է 50 000 դրամը գերազանցող արժեքով առողջապահական ծառայություններից։
49 276 քաղաքացու մատուցվել են դժվարամատչելի հետազոտություններ։