ՖԻԴԵ-ի դպրոցականների աշխարհի թիմային առաջնության Եվրոպայի փուլ

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը Ծաղկաձոր քաղաքում կանցկացվի ՖԻԴԵ-ի դպրոցականների աշխարհի թիմային առաջնության Եվրոպայի փուլը, որը Հայաստան կբերի Եվրոպական երկրների դպրոցական թիմերին, մարզիչներին, պատվիրակություններին և շախմատային համայնքի ներկայացուցիչներին՝ վերածելով Ծաղկաձորը միջազգային շախմատային կյանքի կարևոր կենտրոններից մեկի։

Մեկնարկ՝ բացման արարողություն սեպտեմբերի 29-ին ժամը 10:00-ին։

Առաջին խաղափուլ՝ սեպտեմբերի 29, 11։30-ին։

Կազմակերպիչներ՝ ՖԻԴԵ (Միջազգային շախմատի ֆեդերացիա, FIDE – International Chess Federation), Միջազգային դպրոցական շախմատի ֆեդերացիա (International School Chess Federation), Հայաստանի շախմատի ֆեդերացիա և Եվրոպական շախմատի միություն (European Chess Union)։

Գլխավոր գործընկեր՝ Freedom Holding Corporation

Եվրոպական փուլը պարզապես տարածաշրջանային մրցաշար չէ․ այստեղ լավագույն արդյունք ցուցաբերած թիմերը կնվաճեն WSTC 2026 Grand Final-ի ուղեգրեր, որտեղ աշխարհի տարբեր մայրցամաքների ուժեղագույն դպրոցական թիմերը կմրցեն աշխարհի չեմպիոնի կոչման համար։

Հայաստանը, որպես հյուրընկալող երկիր ստացել է 2 WILD CARD՝ հնարավորություն ունենալով ներկայացնել 3 թիմ։

Հայաստանի շախմատի ֆեդերացիան սիրով հրավիրում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին լուսաբանելու մրցաշարի բացման արարողությունն ու առաջնության կարևորագույն իրադարձությունները։

Լրագրողները, ովքեր ցանկանում են հավատարմագրվել և լուսաբանել միջոցառումը, կարող են կապ հաստատել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ՝ զանգահարելով 099 440105 հեռախոսահամարով կամ լրացնել առցանց գրանցման (Google) ձևաթուղթը՝ https://forms.gle/9uoF5WacUkzrjGcm7

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *