Վիճաբանություն և ծեծկռտուք Շիրակի մարզում․ 26-ամյա տղան մահացել է

Սեպտեմբերի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Շտապ բուժօգնության բժիշկների կողմից Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի, որոնցից մեկը՝ մահացած։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Շիրակի մարզի քրեական ոստիկանները մարզային վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի և և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կումայրու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գևորգյան գլխավորությամբ։

Տեղում բժիշկները քրեական և համայքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում, ու մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Շիրակի մարզի քրեական ոստիկանները պարզել են, մահացածը Գյումրի բնակիչ 26 ամյա Միշա Սիմոնյանն է, իսկ վիրավորները նրա 57-ամյա հայրն է, և նրանց 64-ամյա հարևանը Գարեգին Ղուկասյանը։ Վերջինը հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ոստիկաների հսկողությամբ տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կումայրի բաժին։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *