

«Այսօր մենք ազդարարում ենք, որ ունենք հաղթող ընկերություն աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթի արդյունքներով։ Արդեն ունենք մեր պահանջներին համահունչ՝ չինական, արաբական և հայկական կոնսորցիում», – հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 8-ի Երևանի ավագանու նիստում։
«Սա կարևոր ընթացք է, որովհետև նախկինում այս գործընթացում հաջողություն չենք ունեցել։ Ինքը շարունակում է մնալ բարդ գործընթաց, բայց մենք մի կարևոր կետի հասել ենք։ Պետք է մանրամասնենք նրանց աշխատանքների ծավալն ու համապատասխան համաձայնագրեր և պայմանագրեր նախապատրաստենք», – նշեց քաղաքապետը։
Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության ժ/պ Սիրարփի Հայկազյանը հավելեց, որ մրցույթի հիմնական գաղափարն է եղել, որ հաղթողը հանդես գա նախագծման, կառուցման, շահագործման առաջարկով, և ինքն էլ կատարի ներդրումը։ «Փոխարենը քաղաքը պատրաստ էր հանձնել ամբողջ աղբը, որը գեներացվում է։ Սա բավական մեծ ներդրում է քաղաքի կողմից։ Ներկայում բանակցություններ ենք վարում հաղթող կազմակերպության հետ, կառուցապատման պայմանագիր պետք է կնքվի», – նշեց Սիրարփի Հայկազյանը։
Սեպտեմբեր 14, 2026 at 16:53