Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հաստատել է, որ Պարսից ծոցի երկրների հետ սեպտեմբերի 14-ին պլանավորված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով՝ Եմենում տիրող լարվածության սրման պատճառով. հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Այո, դա ճիշտ է։ Հանդիպումը հետաձգվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով։ Դա պայմանավորված է այն բանով, ինչ այժմ տեղի է ունենում նրանց և Եմենի միջև», – ասել է նա ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։
Սեպտեմբերի 14-ին Օմանում պետք է տեղի ունենար հանդիպում Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Սեպտեմբերի 11-ին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հաստատել էր իրանական կողմի մասնակցությունը դրան։ Նրա խոսքով՝ տարածաշրջանային հարցերից բացի, պետք է քննարկվեին Իրանի և Օմանի միջև բանակցությունների արդյունքները Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության համար անվտանգ երթուղիների որոշման վերաբերյալ։
The Associated Press գործակալությունը, հղում անելով աղբյուրների, հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան է խնդրել հետաձգել հանդիպումը։