Ուկրաինան և Ադրբեջանը քննարկել են ուկրաինա-ադրբեջանական համագործակցության հեռանկարային ոլորտները տրանսպորտի, թվային վերափոխման և ժամանակակից ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևն՝ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի հետ հանդիպումից հետո։
«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել «Միջին միջանցքի» հնարավորությունների ընդլայնմանը», – նշել է դեսպանը։
Գուսևի խոսքով՝ թվայնացումը և տրանսպորտային ենթակառուցվածքները կայունության, անվտանգության և երկու երկրների համար նոր ռազմավարական հնարավորությունների հարցեր են։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Նաբիևին և Ադրբեջանին Ուկրաինային ցուցաբերած համերաշխության, օգնության և աջակցության, ինչպես նաև ռազմավարական գործընկերության խորացման գործում համագործակցության համար։
«Առջևում շատ համատեղ աշխատանք և նոր հնարավորություններ կան», – ընդգծել է դիվանագետը։