Հարավային Կարոլինայում ձերբակալել են դերասանուհի Հեյդեն Պանետիերիի սիրեցյալ Բրայան Հիքերսոնին և նրա եղբորը՝ Զաքին։ Վկաների խոսքով՝ Հիքերսոն եղբայրները ծեծկռտուքի են բռնվել այն բանից հետո, երբ լսել են Պանետիերիի մահվան վերաբերյալ մեղադրանքները։ Ականատեսները տեսանկարահանել են, թե ինչպես է Բրայանը նետում բարային աթոռը։
Ոստիկանությունը ձերբակալել է երկու եղբայրներին։ Բրայանին ազատ են արձակել առանց ձերբակալման ձևակերպման, իսկ Զաքին մեղադրանք է առաջադրվել հասարակական կարգը խախտելու համար։
Ձերբակալությունից հետո Զաք Հիքերսոնը կապվել է TMZ-ի հետ և ասել, որ իրեն խիստ վրդովեցնում են եղբոր հասցեին հնչող լուրերն ու մեղադրանքները։
«Այն ամենը, ինչի միջով ստիպված ենք եղել անցնել, և այս լուրերը անհավանականորեն վրդովեցուցիչ են։ Հետո մարդիկ հավատում են դրանց և հարձակվում մեզ վրա այդ ենթադրությունների պատճառով։ Դա ինձ զայրացնում է»,- ասել է Հեյդեն Պանետիերիի սիրեցյալի եղբայրը։
Հիշեցնենք, որ Հեյդեն Պանետիերին մահացել է օգոստոսի 16-ին։ Հենց Բրայան Հիքերսոնն է հայտնաբերել նրա մարմինը և շտապօգնություն կանչել։ Դերասանուհու մահից հետո նրա մայրը՝ Լեսլի Վոգելը, բացասական վերաբերմունք է հայտնել դստեր սիրեցյալի նկատմամբ։