Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան

ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ «Mercedes»-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Հովհաննես Հարությունյանը, ով, ինչպես նաև նրա ուղևոր՝ մարզի բնակիչ 37-ամյա Սևակ Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորներից Սևակ Ս․-ն Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենն է, ով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սեպտեմբերի 1-ից է նշանակվել նշված պաշտոնում, իսկ Հովհաննես Հ.-ն նույն թատրոնի դերասան է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *