Ֆրանսիայում միգրանտները հարձակվել են լրագրողների վրա

Ֆրանսիայում միգրանտները հարձակվել են բրիտանական GBN հեռուստաալիքի նկարահանող խմբի վրա, երբ խմբի անդամները միգրանտների՝ Լա Մանշի նեղուցով ապօրինի հատումների մասին ռեպորտաժ պատրաստելիս են եղել։ Այս մասին հայտնել է լրագրող Պատրիկ Քրիստիսը։

Քրիստիսը X-ի իր էջում հրապարակած ռեպորտաժի հատվածներում պատմել է, որ միգրանտները ոտքերով հարվածել են նկարահանող խմբի մեքենաներին և քարերով լցված շշեր նետել իրենց ուղղությամբ։ Միգրանտներից մեկը ներխուժել է մեքենա և հարվածել վարորդին։

«Մեր օպերատորի վիճակն այնքան էլ լավ չէ։ Նա կոտրվածքներ, վերքեր, քերծվածքներ ունի և, հնարավոր է, գլխուղեղի ցնցում է ստացել»,- պատմել է Քրիստիսը։

Նշենք, որ 2025-ին ավելի քան 41 հազար ապօրինի միգրանտ է նավակներով Լա Մանշի նեղուցով հասել Մեծ Բրիտանիա։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *