Բրիտանական Օքսֆորդշիր կոմսության Պիդինգթոն քաղաքում այսօր՝ սեպտեմբերի 15-ին, անկախության խորհրդանշական հանրաքվե է անցկացվել այն բանից հետո։
Նշենք, որ Պիդինգթոնում բնակվում է մոտ 400 մարդ։
Հանրաքվեի օր բնակիչները նշանակել էին դեռևս ամռանը՝ բողոքի ակցիաներից մեկի ժամանակ։
Բրիտանացիներն այդ ժամանակ փողոց էին դուրս եկել ընդդեմ իշխանության քաղաքականության, որ ենթադրում է ՊՆ օբյեկտները տրամադրել փախստականներին։ Այս մասին գրում է РИА Новости-ին՝ հղում անելով ձեռքի տակ հայտնված փաստաթղթերին։
Հանրաքվեի հարցաերթիկում մեկ հարց է եղել․ ցանկանո՞ւմ եք արդյոք (խորհրդանշական կերպով) աջակցել Միացյալ Թագավորությունից անկախանալու գաղափարին։ Հանրաքվեի արդյունքների մասին ոչինչ չի նշվում։
Գործակալությունն ավելացնում է սակայն, որ տեղի բնակիչներն անհանգստացած են իրենց անվտանգությամբ, ինչն էլ հաշվի առնելով՝ քաղաքի տարբեր մասերում տեսահսկող ու նկարահանող սարքեր են տեղադրում։
Բնակիչները մտահոգված են հատկապես կանանց և երեխաների անվտանգությամբ, քանի որ փախստականներին թույլատրվում է ազատորեն դուրս գալ իրենց հատկացված տարածքից։
Նշենք, որ 400 բանկիչ ունեցող քաղաքում անհանգստության ալիք է բարձրացել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ բրիտանիայի իշխանությունը մտադիր է Պիդինգթոնում մոտակայքում գտնվող նախկին ռազմաբազայում տեղավորել մոտ 1000 փախստական, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է քաղաքի բնակչությանը։