ՔՊ ողջ թիմը պայքարում է 1 մարդու դեմ, և նա Էդգար Ղազարյանն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և եվրոպական արժեքների մասին բարձրագոչ խոստումներով։ Քաղաքացին պետք է ազատ խոսեր, ընդդիմախոսը՝ չհետապնդվեր, իշխանությունը՝ հանդուրժեր ամենակոշտ քննադատությունը։

Ութ տարի անց այդ խոստումների իրական պատկերը կարելի է տեսնել ընդամենը մեկ մարդու՝ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանի շուրջ կատարվող գործընթացներով։

Վերջին շաբաթների Ազգային ժողովի նիստերը դիտելիս դժվար է չնկատել՝ Ղազարյանը դարձել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների հիմնական թիրախներից մեկը։ Ով ինչ խոսում է, նախ Էդգար Ղազարյանին հայտարարում է պրոբլեմ, վիրավորում, քննադատում, նսեմացնում, նոր շարունակում։

Այսինքն՝ խորհրդարանական մեծամասնության համար ընդդիմադիր պատգամավորի խոսքն արդեն պարզապես քաղաքական բանավեճի մաս չէ։ Այն դարձել է խնդիր, և բոլորը իրենց պարտքն են համարում ազատվել այդ խնդրից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *