Ֆրանսիայում ՀՀ դեսպանն այցելել է Հայաստանի միասնական տաղավար


Աշխարհ


Սեպտեմբերի 15-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն այցելել է Փարիզում մեկնարկած խոշորագույն զբոսաշրջային միջոցառումներից մեկին՝ «IFTM Top Resa 2026» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին ներկայացված Հայաստանի միասնական տաղավար։

Հեղինակավոր միջազգային հարթակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ հայկական զբոսաշրջային ընկերությունները հնարավորություն են ունեցել ներկայացնելու Հայաստանի զբոսաշրջային ներուժը, իրենց ծառայություններն ու առաջարկները և նոր գործարար կապեր հաստատելու ֆրանսիական ու միջազգային գործընկերների հետ։

Դեսպան Խաչատրյանը շրջել է հայկական տաղավարում, զրուցել հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև քննարկել ոլորտի զարգացման և ֆրանսիական ընկերությունների հետ համագործակցության նոր հնարավորություններին առնչվող հարցեր։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *