2024 թվականի ընտրություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունն աճել է 2,7 մլրդ դոլարով եւ կազմում է 7 մլրդ դոլար, հայտնում է Forbes-ը։
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ նախագահին հաջողվել է զգալի գումարներ վաստակել արտասահմանյան ընկերությունների հետ գործարքների, ինչպես նաեւ կրիպտոարժույթներում ներդրումների շնորհիվ։ «Ամերիկյան պատմության մեջ ոչ ոք քաղաքականության վրա այդքան գումար չի վաստակել»,- գրում է Forbes-ը։
Կապիտալի աճին նպաստել են նաեւ էներգետիկ ոլորտում ներդրումները։ CNBC-ի տեղեկություններով՝ Դոնալդ Թրամփի ներդրումային ակտիվները նավթագազային հսկաներում՝ Chevron-ում, ConocoPhillips-ում, Exxon Mobil-ում, Occidental Petroleum-ում եւ այլ ընկերություններում, ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական գործողության սկսվելուց ի վեր միլիոնավոր դոլարների աճ են արձանագրել։
Forbes-ը ԱՄՆ նախագահի կարողությունը մարտին գնահատել էր 6,5 մլրդ դոլար։