Եթե մենք մտնենք նման խոսակցությունների մեջ, դա մեզ ո՞ւր է տանելու․ այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ Գանձասարի վանքում Ալիևի օգնական Հաջիևի հակահայկական շոուին չարձագանքելու մասին հարցին ի պատասխան։
Ճեպազրույցի առանցքային հայտարարությունները՝ կետերով․
- Կարող եմ հիմա էնպես պատասխանել, որ բոլորդ ասեք՝ ուխ, բայց այսքան բաղձալի խաղաղությանը դա օգուտ չի տա։
- Այո, այդ միջադեպից հետո խոսել եմ Հաջիևի հետ։ Ինքն ունի իմ հեռախոսահամարը, ես ունեմ իր հեռախոսահամարը, կարելի է ասել՝ երկու օրը մեկ մենք զրուցում ենք։
- 10 րոպե հաճույք ստանալու համար, թե՝ ուխ, ինչ լավ ասաց Ալեն Սիմոնյանը, չեն դնում խաղաղության գործընթացը վտանգի տակ։
- Որպես հայ մարդ՝ ձեր էմոցիան կիսում եմ, բայց եկեք էմոցիայից բացի հասկանանք, որ կարող է՝ մի 5-րդ երկիր հատուկ սադրանք է կազմակերպել, որ խաղաղությունը հարվածի տակ դնի։ Էմոցիաները դրեք մի կողմ։
- Ալիևի հայտարարություններին կպատասխանի ՀՀ ղեկավարը, ես ՀՀ ղեկավարի անունից պատասխանելու ցանկություն չունեմ։
- Բոլոր հնարավոր տնտեսական, անվտանգային հարցերում ՀՀ-ն ընտրել ու ընտրելու է այլընտրանքներ․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական գազի հնարավոր թանկացման մասին։