Գյուղատնտեսության ոլորտում այս տարի աճ չունենք, պետք է զարգացնենք. վարչապետ


Բիզնես


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին  անդրադարձել է Հայաստանի գյուղատնտեսության վիճակին։

«Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք այս տարի։ Ունենք նվազում, և կարող եմ ասել՝ դա անսպասելի չէ մի քանի պատճառով։ Կառավարության ծրագրում հստակ գրված է, որ գյուղատնտեսություն ասելով մենք այլևս պետք է հասկանանք ինտենսիվ գյուղատնտեսությունը»,-ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ պետք է զարգացնել ինտենսիվ գյուղատնտեսությունը. «Մյուս կողմից, պետք է գյուղատնտեսության արտահանման շուկաները դիվերսիֆիկացնենք»,-շեշետել է Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին, թե այս տարվա սկզբից մինչև հիմա ինչքան է աճել Հայաստանի գյուղատնտեսությունը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *