Վառելիքի գների թանկացումն արագացել է․ ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Մերձավոր Արևելքում և Եվրոպայում ընթացող ծանր պատերազմները չէին կարող չանդրադառնալ վառելիքի գների վրա։ Հատկապես գների բարձրացումները հսկայական վնաս են հասցնում Հայաստանի նման տնտեսություններին, որոնք մեծապես կախված են վառելիքի ներմուծումից։

Հայաստանի տնտեսությունը կարող է էլ ավելի ծանրաբեռնվել, եթե Ռուսաստանը որոշի թանկացնել գազի գինը։ Անկախ այն պնդումից, թե հայ սպառողները ՀՀ սահման մտած գազը ձեռք են բերում արդեն իսկ բարձրացված արժեքով, պատկերացրեք ապա ի՞նչ կլինի, եթե սահմանին գազի գինը թանկանա, օրինակ, 4-5 անգամ։

Այն պայմաններում, երբ իշխանությունները չեն կարողացել լուծել վառելիքի փոխարինման խնդիրը, Հայաստանը կհայտնվի թակարդում, մինչև գտնխեն նոր լուծումներ։

Այս իրավիճակում բոլորս էլ ականատես ենք լինում բենզինի և դիզելային վառելիքի գների թանկացման, որի մասին վկայում է առկա վիճակագրությունը.

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2026թ․ հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ վառելիքի գների զգալի աճ է սկսվել 2026թ․ մարտից հետո։

2026թ․ հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ բենզինի գներն աճել են 7․4%, դիզելային վառելիքի գները՝ 14․3%, իսկ հեղուկ ածխաջրածինների գները՝ 44․6%։

Հատկապես հեղուկ ածխաջրածինների պարագայում նկատվում է, որ 2026թ․ մայիսին գներն աճել են 97%-ով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *