Նոր սահմանադրության տեքստը, որը կհրապարակվի, չի լինելու վերջնական, լինելու է նախագիծ


Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նոր սահմանադրության տեքստը, որը կհրապարակվի, չի լինելու վերջնական, լինելու է նախագիծ, որն անցնելու է շրջանառության համապատասխան փուլերով․

«Իսկ այն տեքստը, որը հրապարակվել էր, որևէ աղերս չունի արդարադատության նախարարության կողմից մշակված տեքստի հետ և երբևէ չի հանդիսացել որևէ աշխատանքային կամ սևագիր տարբերակ, որովհետև մեր հերքումը կրկին փորձ արվեց մանիպուլացնել՝ ասելով՝ այ, գուցե որևէ ժամանակահատվածում դա հանդիսացել է աշխատանքային տարբերակ: Ոչ»։

Ինչ վերաբերում է տեքստի քննարկմանն ընդդիմության ներգրավվածությանը, Գալյանը հավելել է, որ մինչև տեքստի հրապարակումն իրենք բաց են և պատրաստ՝ քննարկելու այն դրույթները, որոնք քննարկվել կամ քննարկվելու են սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից․

«Տեքստի հրապարակումից հետո մենք ձեռնամուխ ենք լինելու դրա շրջանառմանը, հավաքելու ենք բոլոր շահագրգիռ անձանց կարծիքները, քննարկելու ենք և մտածենք, թե ինչ ուղղությամբ է փոփոխվելու սահմանադրության տեքստը կամ չի փոփոխվելու»,- նշել է նա։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *