Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Արեգա Հովսեփյանին, նշել է, որ եթե ինքը հայ ժողովրդի հետ կապ չունի, ուրեմն նա կրկնակի անգամ կապ չունի հայ ժողովրդի հետ։
«Ես սա ասում եմ՝ ընտրությունների արդյունքների վրա հիմնվելով։ Դուք վատ ծառայություն եք մատուցում Ղարաբաղի մեր ժողովրդին։ Հայաստանում ուրիշ մարդ չկա՞, որ տուն չունի։ Ինչպես դուք եք անվանում՝ ինչու Ղարաբաղի ներկայացուցչություն, թող ձեր տուն տեղափոխվեն»,- ասել է վարչապետը և հավելել, որ ինչի՞ է նա Ղարաբաղից լինելով Երևանում ապրում 2 սենյականոց բնակարանում, մյուս 100 հազարը չունի։
«Ինչպես ասում եք՝ կառավարական դաչաները իմը չեն, այն ՀՀ-ինն է։ Այդ կառավարության դաչաներում Ձեր ղեկավարներն են ապրել, որոնց ժամանակ անտուններ են եղել»,- շեշտել է վարչապետը՝ կոչ անելով պատգամավորին, որ հորդորի Երևանում հյուրանոցներն ու շենքերն ունեցող Ղարաբաղի նախկին ղեկավարներին այդ տարածքները տրամադրել անտուն հայրենակիցներին. «Մարդիկ կան, շենքեր ունեն Երևանում։ Ղարաբաղի նախկին ղեկավարության շենքերը տվեք, թող մարդիկ ապրեն»,- ասել է նա։