ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Այս մասին հայտնում են ԱԽ-ից:

Քննարկվել են երկկողմ կապերին, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *