Կապանի օդանավակայանին միջազգային կարգավիճակ տալու գործընթացն արդեն մեկնարկել է. Փաշինյան

Կապանի «Սյունիք» օդանավակայանը նաև միջազգային թռիչքներ իրականացնելու բավականին մեծ պոտենցիալ ունի։  Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։

«Մենք Կապանի «Սյունիք» օդանավակայանին պետք է տանք միջազգային օդանավակայանի կարգավիճակ, և այդ գործընթացն արդեն իսկ սկսվել է։

Իհարկե, «Սյունիք» օդանավակայանը հիմա էլ կարողանում է որոշակի չափի օդանավեր ընդունել, և, եթե անհրաժեշտություն լինի, թռիչքուղու  կարողությունների որոշակի մեծացման ուղղությամբ աշխատանքներ կիրականցվեն, որպեսզի ավելի մեծ օդանավեր ընդունելու հնարավորություն լինի։

Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ «Սյունիք» օդանավակայանը նաև միջազգային թռիչքները իրականացնելու բավականին մեծ պոտենցիալ ունի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *