Հայաստանի ըմբիշները Ծաղկաձորում անցկացվող խուլ մարզիկների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունների առաջին օրը նվաճել են երեք ոսկե, չորս արծաթե և վեց բրոնզե մեդալ։ Նոյեմբերի 26-ին քաղաքի գլխավոր մարզահամալիրում մեդալներ են խաղարկվել հունահռոմեական ոճի պատանիների և երիտասարդների մրցումներում։
Ավետիս Գալստյանը դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն մինչև 45 կգ քաշային կարգում։ Երիտասարդների պայքարում ոսկե մեդալներ են նվաճել Արման Ասատրյանը (մինչև 55 կգ) և Ռոման Ուսոյանը (մինչև 77 կգ)։
Հայաստանի հավաքականի բոլոր մրցանակակիրները նոյեմբերի 26-ին
- Ոսկի։ Պատանիներ՝ Ավետիս Գալստյան (45 կգ)։ Երիտասարդներ՝ Արման Ասատրյան (55 կգ) և Ռոման Ուսոյան (77 կգ)։
- Արծաթ։ Պատանիներ՝ Հարություն Գասպարյան (48 կգ), Դավիթ Հարությունյան (51 կգ), Ատոմ Ասլանյան (55 կգ) և Ալեքս Նիկողոսյան (71 կգ)։
- Բրոնզ։ Պատանիներ՝ Հրաչ Գյուրջյան (60 կգ), Նարեկ Տանդիլյան (65 կգ), Մուշեղ Սարգսյան (92 կգ) և Արամ Բարսեղյան (110 կգ)։ Երիտասարդներ՝ Սեյրան Պետրոսյան (67 կգ) և Գրիգոր Հակոբյան (97 կգ)։