Իտալիան չեղարկում է մինչև 80 կՎտ հզորությամբ մեքենաների գրանցման հարկը. Մելոնի


Աշխարհ


Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտնել է, որ նախարարների խորհրդում հավանության է արժանացել փոքր և միջին հզորության՝ մինչև 80 կՎտ շարժիչով ավտոմեքենաների համար գրանցման հարկի չեղարկումը՝ յուրաքանչյուր քաղաքացու համար մեկ ավտոմեքենայի սահմանափակմամբ։

Մելոնիի խոսքով՝ որոշումը նպատակ ունի միջոցների մի մասը, որոնք ծախսվում են թանկարժեք վառելիքի հետ կապված ծրագրերի վրա, ուղղել ավելի պարզ և կառուցվածքային միջոցառման։ Այն, ըստ վարչապետի, նախատեսված է հատկապես այն մարդկանց համար, ովքեր ամեն օր մեքենաներն ու մոտոցիկլետներն օգտագործում են աշխատանքի գնալու, երեխաներին ուղեկցելու և տեղաշարժվելու համար։

«Մենք չեղարկում ենք իտալացիների կողմից ամենաչսիրված հարկերից մեկը և շարունակում ենք հարկային բեռի նվազեցման ճանապարհը»,- ասել է Մելոնին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *